ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Սամբիստների հարուստ ավարը

Սամբիստների հարուստ ավարը
12.02.2017 | 11:58

Բելառուսի նախագահի գավաթի խաղարկությունում, որը միաժամանակ աշխարհի գավաթի փուլային մրցաշարերից մեկն է, լավ մասնակցություն ունեցան հայազգի սամբիստները: Ստուգատեսի առաջին օրը նշանավորվեց կազմակերպիչ երկիրը ներկայացնող Վահե Թութխալյանի հաղթանակով, ով լավագույնն էր 62կգ քաշային կարգում: Հաղթական էր նաև 57կգ քաշային կարգում հանդես եկած գյումրեցի Գրիգոր Մխիթարյանի մրցելույթը:

48կգ քաշային կարգում հանդես եկած Շողիկ Ծատուրյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է փոխչեմպիոն, Գալինա Համբարձումյանն (72կգ) ու Հայկ Մեժլումյանը (72կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Այս երեք մարզիկներն էլ ներկայացրել են Ռուսաստանի Դաշնությունը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ